Հիմնական պայմանները և դրույթները (այսուհետ՝ Պայմաններ) կիրառելի են oghak.am կայքի (այսուհետ՝ Կայք) համար: Կայքում «Օղակ», «մենք», «մեզ» և «մեր» բառերը վերաբերելի են Օղակին: Օղակն առաջարկում է իր կայքը, այդ թվում՝ ամբողջ տեղեկատվությունն ու ծառայությունները Օգտատիրոջը/Կայքից օգտվողին՝ պայմանով, որ վերջինս ընդունում է բոլոր պայմանները, դրույթները, քաղաքականությունները, որոնք բերված են սույն Պայմաններում և դրույթներում:
Սույն Պայմանները կիրառելի են բոլոր այցելուների, օգտատերերի և այլ անձանց համար, ովքեր մուտք ունեն կամ օգտվում են Կայքից: Ձեր մուտքն ու Կայքից օգտվելը, այդ թվում՝ Կայքի հնարավորություններից, լրացուցիչ պայմաններից, հղումներից, որոնք կհայտնվեն Կայքում ենթադրում են, որ Դուք համաձայնվել և ընդունում եք Կայքի Պայմանները:
Կայքի հասանելիություն և օգտվելու հնարավորությունը համարվում է սույն Պայմանների հետ համաձայնություն և դրանց ընդունմամբ սույնով Դուք հավաստում եք, որ ընդունել և համաձայն եք նաև Կայքի անվտանգության քաղաքականության, վճարի հետվերադարձի և Կայքում անձնական տվյալների օգտագործման և/կամ հավաքագրման քաղաքականությունների հետ:
Խնդրում ենք ուշադիր Կարդալ Պայմանները մինչ Կայքից օգտվելը: Եթե Դուք համաձայն չեք Պայմանների որևէ դրույթի հետ, ապա պետք է դադարեցնեք մուտքը և Կայքից օգտվելը:
Կայքից օգտվելը նշանակում է, որ Դուք պայմանագրային հարաբերությունների մեջ եք մտնում Օղակի հետ՝ Պայմաններով նախատեսված կարգով և պայմաններով:
Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք փոփոխել Պայմանները, որոնք կարգավորում են Կայքից օգտվելու կանոնները, կարող ենք փոխարինել, թարմացնել, հանել կամ ավելացնել Կայքի որոշ հատվածներ:
Ելնելով վերոգրյալից՝ Դուք պետք է յուրաքանչյուր անգամ Կայք այցելելիս վերանայեք Պայմանները, որոնք կանոնակարգում են Կայքից օգտվելու կանոնները: Այդուհանդերձ, եթե շարունակում եք օգտվել Կայքից վերոնշյալ փոփոխություններից հետո, նշանակում է, որ համաձայն եք և ընդունում եք այդ փոփոխությունները:
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սույն Կայքում ներկայացված տեղեկատվությունը պաշտպանված է Հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով:
Ոչ առևտրային գործունեություն
Սույն Կայքը նախատեսված և կառուցված է շահույթ չհետապնդող նպատակների համար: Կայքը և Կայքի ամբողջ բովանդակությունը նախատեսված են ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար: Չի թույլատրվում Կայքում գովազդ դնել կամ գովազդել առևտրային բնույթի ապրանքներ կամ ծառայություններ:
Դուք համաձայնում եք, որ վճարումների կատարման ժամանակ Ձեր վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ անձնական (բացառությամբ վճարային քարտի տեղեկատվության), կարող են փոխանցվել, բացահայտվել տարբեր փոխանցման ցանցերի միջոցով և փոփոխություններ կատարվեն՝ տարբեր ցանցերի կամ սարքերի տեխնիկական պահանջներին համապատասխանելու և հարմարվելու համար: Վճարային քարտի տեղեկատվությունը միշտ կոդավորված է փոխանցվում տարբեր ցանցերի միջոցով:
Դուք ընդունում եք, որ կամավոր կերպով տրամադրելով ձեր հեռախոսահամարը (ներ)ը, անվերապահորեն համաձայնում եք Մեզանից ստանալ տեքստային հաղորդագրություններ (sms):
Ելնելով վերոգրյալից՝ Օղակը որևէ պարտավորություն չի ստանձնում Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկատվության պահպանման համար, կամ պատասխանատվություն չի կրում և պարտավոր չէ փոխհատուցել Օգտատիրոջը՝ իր անձնական տվյալների բացահայտման համար:
Համաձայնելով սույն Պայմաններին՝ Դուք հավաստիացնում եք, որ առնվազն չափահաս եք Ձեր պետությունում կամ տարածաշրջանում, և նաև հավաստիացնում եք, որ Ձեր համաձայնությունը տվել եք, որ Ձեր խնամքի կամ հոգածության տակ գտնվող անչափահասն օգտվի Կայքից:
Դուք չեք կարող օգտագործել մեր Կայքը կամ մեր կողմից տրամադրված ապրանքները, ծառայությունները որևէ ապօրինի կամ չարտոնված նպատակների համար, կամ Պայմանները կիրառելիս խախտել օրենսդրական պահանջները (ներառյալ, բայց չսահմանափակվելով միայն հեղինակային իրավունքի մասին օրենքներով):
Դուք չպետք է Կայքից օգտվելիս համակարգչային վիրուս, կոդեր կամ այլ՝ Կայքի գործառնությանը խոչընդոտող բնույթ ունեցող գործողություններ կատարեք:
Սույնով ամբողջ պատասխանատվությամբ հաստատում եք, որ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք փոխանցվել են կամ կփոխանցվեն Կայքով, ստացված են օրինական ճանապարհով և ոչ մի կերպ կապված չեն ահաբեկչության, թմրանյութերի վաճառքի, մարդկանց վաճառքի, հարկերի վճարումից խուսափելու և այլ հանցավոր գործողությունների հետ:
2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Սույն Կայքի նյութը տրամադրվում է ընդհանուր տեղեկատվության համար և Կայքի նյութն օգտագործելիս պետք է խորհրդակցել Մեզ հետ և/կամ փնտրել տեղեկատվության սկզբնաղբյուրը: Ամեն դեպքում Կայքի տեղեկատվությանը հղում կատարելիս Դուք ապավինում եք Ձեր իսկ ռիսկին:
Ժամանակ առ ժամանակ Կայքում կարող են տեղեկություններ լինել, որոնք պարունակում են տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են առնչվել ապրանքի, ծառայությունների նկարագրություններին կամ հասանելիությանը: Մենք մեզ իրավունք ենք վերապահում շտկել ցանկացած սխալ, անճշտություն կամ բացթողում և ցանկացած պահի փոփոխել Կայքի բովանդակությունը՝ առանց նախնական ծանուցման (ներառյալ Ձեր հայտը/պատվերը ներկայացնելուց հետո): Այդուհանդերձ, մենք պարտավոր չենք մեր Կայքում տեղեկատվությունները պարբերաբար թարմացնել: Դուք համաձայնում եք, որ երբ օգտագործում եք Կայքը, ձեր պատասխանատվությունն է վերանայել Կայքում կատարված փոփոխությունները։
Օղակը, այդ թվում՝ վերջինիս համապատասխան աշխատակիցները, գործակալները, տեղեկությունները կամ բովանդակության մատակարարողները պատասխանատվություն չեն կրում որևէ Օգտատիրոջ կամ այլ անձի կողմից կատարված ցանկացած անճշտության, սխալի, բացթողման, գործողության կամ անգործողության հետևանքով, այդ թվում՝ ոչ ժամանակին կատարված, ինչպես նաև սույն Կայքի ընդհատման, բովանդակության ցանկացած ջնջման կամ օգտագործման կամ համակարգչային վիրուսի կամ կապի գծի խափանումների հետևանքով, անկախ պատճառներից կամ դրանից բխող հետևանքներից, Օգտատիրոջը կամ այլ անձին պատճառված վնասների համար:
Կայքը կարող է պարունակել որոշակի պատմական տեղեկատվություն, որը տրամադրվում է միայն որպես հղում:
Եթե Կայքը պարունակում է զրուցասենյակներ (chatbox) կամ այլ հաղորդագրություններ կամ կապի միջոցներ, Օգտատերը համաձայնում է օգտագործել այն միայն հաղորդագրություններ և նյութեր ուղարկելու և ստանալու համար, որոնք պատշաճ են և առնչվում են տվյալ հատուկ թեմայի կամ հաղորդագրության հետ:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Կայքում նախատեսված Ապրանքների և ծառայությունների դիմաց ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է մեր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործմանը:
Կայքում առկա ապրանքների, ծառայությունների (դրանց առկայության դեպքում) գները գնանշված են հայկական դրամով:
Սույն Կայքում պարունակվող ապրանքի, ծառայության գնի և առկայության մասին տեղեկատվությունը ենթակա է փոփոխության`առանց նախազգուշացման: Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել կամ հանել ապրանքի նկարագրական որևէ հատված առանց ծանուցման:
Որոշ ապրանքներ կամ ծառայություններ կարող են ունենալ սահմանափակ քանակություն և ենթակա են վերադարձի կամ փոխանակման միայն մեր Հետվերադարձի քաղաքականության համաձայն: Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք հնարավորինս ճշգրիտ ցուցադրել մեր ապրանքի գույներն ու պատկերները: Այնուամենայնիվ, քանի որ ձեր տեսած իրական գույները կախված կլինեն ձեր մոնիտորից, մենք չենք կարող երաշխավորել, որ ձեր մոնիտորի ցանկացած գույնի ցուցադրումը ճիշտ կլինի: Մենք չենք երաշխավորում, որ Ձեր կողմից ձեռք բերված որևէ ապրանքի, ծառայությունների, տեղեկատվության կամ այլ նյութի որակը կհամապատասխանի ձեր սպասումներին:
Մենք իրավասու ենք, բայց պարտավոր չենք, սահմանափակել մեր ապրանքի վաճառքը որևէ անձի, կամ սահմանափակումներ կիրառել՝ ըստ աշխարհագրական շրջանի կամ օրենքի կիրառելիության:
Մենք կարող ենք, մեր հայեցողությամբ, սահմանափակել կամ չեղյալ համարել ապրանքի գնման քանակները մեկ անձի, յուրաքանչյուր տնային տնտեսության կամ պատվերի դիմաց: Եթե մենք փոփոխություն ենք կատարում կամ հանում ենք վաճառքը, ապա մենք փորձում ենք Ձեզ տեղեկացնել` կապ հաստատելով գնման պատվերի կատարման պահին ձեր նշած էլ.փոստի և (կամ) վճարման հասցեի/հեռախոսի համարով: Մենք կարող ենք սահմանափակել կամ արգելել գնումները, որոնք, մեր կարծիքով, կատարվելու են վերավաճառման կամ մատակատարարման նպատակներով, ինչպես նաև գնումը մերժել և/կամ պատվերը չեղարկել մեր իսկ որոշմամբ:
Դուք համաձայն եք տրամադրել արդիական, ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն գնումների և Ձեր հաշվի վերաբերյալ: Դուք պատասխանատու եք ձեր անձնական տվյալների, ձեր հաշվի և գաղտնաբառի գաղտնիությունը պահպանելու համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով ձեր համակարգչին և (կամ) հաշվին մուտքի սահմանափակման համար:
Գնումը կազմակերպելու, վճարումը հեշտացնելու և գնումներն ավարտելու նպատակով Մենք իրավունք ունենք օգտվելու երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից: Սույնով Դուք Մեզ իրավունք ենք վերապահում գնման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը փոխանցել երրորդ անձի (այդ թվում՝ բանկեր)՝ Մեր Գաղտնիության քաղաքականության դրույթներին համապատասխան:
4. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ
Կայքը և դրանում պարունակվող նյութերը տրամադրվում են «ինչպես, որ կա» և «առկայության դեպքում»՝ առանց որևէ երաշխիքի, ներկայացուցչության կամ որևէ տեսակի նախապայմանների և որևէ նախնական հավանության արժանացման: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից երրորդ կողմերի առաջարկած այլընտրանքային գործիքների օգտագործման համար:
Մենք ջանք չենք խնայում Կայքը մատուցել որակյալ, անխափան, ապահով և առանց սխալների, սակայն չենք երաշխավորում, հավաստիացնում, որ Կայքից օգտվելն կլինի անխափան, ժամանակին, ապահով և առանց սխալների:
Դուք անվերապահորեն համաձայնում եք, որ Կայքի հնարավորություններից և ծառայություններից օգտվում եք Ձեր ռիսկով: Մենք ապագայում կարող ենք նաև Կայքի միջոցով առաջարկել նոր ծառայություններ և/կամ հնարավորություններ: Նման նոր հնարավորությունները և (կամ) ծառայությունները նույնպես կարգավորվելու են սույն Պայմաններով:
Մենք պարտավոր չենք Կայքը պարբերաբար թարմեցնել, փոփոխել կամ պարզաբանել Կայքում առկա տեղեկատվությունը, ներառյալ՝ առանց սահմանափակումների, գների մասին տեղեկատվությունները, բացառությամբ, եթե նման պահանջը սահմանված է օրենքով:
5. ԿԱՅՔԻ ՀՂՈՒՄՆԵՐԸ
Կայքը կարող է պարունակել այլ ապրանքների և ծառայությունների վերաբերյալ հղումներ/արտաքին ռեսուրսներ, որոնց հասանելության ու բովանդակության նկատմամբ Օղակը չունի վերահսկողություն, հետևաբար ցանկացած նման հղման առկայության դեպքում Կայքում այդ հղումը կտանի այլ ապրանքի և/կամ ծառայության համար նախատեսված հատուկ կայք, որպիսի կայքի բովանդակության, անվտանգության ապահովման, գործարար պրակտիկայի համար Օղակը չի կրում պատասխանատվություն:
Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ անձանց/կողմի կայքերից օգտվելու ժամանակ ապրանքների, ծառայությունների գնումների, ռեսուրսների օգտագործման, տվյալ կայքերի բովանդակության կամ այլ փոխանցումների հետևանքով Ձեզ պատճառված վնասի համար: Խնդրում ենք ուշադիր ուսումնասիրել երրորդ անձի/կողմի կայքի քաղաքականությունն ու գործարար պրակտիկան և համոզվել, որ հասկանում եք և ընդունում եք դրանք՝ մինչ նշված կայքերով որևէ գործողություն կատարելը: Երրորդ անձանց/կողմին առնչվող բողոքները, պահանջները, մտահոգությունները կամ հարցերը պետք է ուղղվեն երրորդ անձանց/կողմին:
Դուք կարող եք ոչ-առևտրային նպատակներով Կայքի որոշակի հատվածներին հղում կատարեք ոչ բացառիկ իրավունքով՝ պայմանով, որ այդպիսի հղումը Օղակին կամ նրա որևէ ապրանքատեսակի ու ծառայությունների մասին ապակողմնորոշիչ, կեղծ, կամ այլ զրպարտիչ ձևով չի անդրադառնա կամ չի պարունակի անօրինական տեղեկատվություն կամ որևէ նյութ, որը վիրավորական է, կամ ոտնձգում է այլոց իրավունքները:
6. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքի օրիգինալ բովանդակությունը, առանձնահատկություններն և ֆունկցիոնալությունն Օղակինն է կամ այն անձանցը, ովքեր ունեն նման իրավասություն: Կայքն ու դրանում ներկայացված ապրանքները կամ ծառայությունը պաշտպանված են հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով և այդ հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով:
Օղակը գրանցված ապրանքային նշան է: Երրորդ անձանց կողմից Օղակի ապրանքային, սպասարկման նշանի և/կամ ապրանքային անվանումների օգտագործումն անթույլատրելի է առանց Օղակի նախնական գրավոր թույլտվությունը: «Օղակ» ապրանքային նշանը չի կարող պատճենվել, ընդօրինակվել կամ օգտագործվել, տիրապետվել կամ տնօրինվել ամբողջությամբ կամ մասնակիորեն, առանց Օղակի նախնական գրավոր թույլտվության: Բացի այդ, Կայքի տեսքը, ներառյալ էջի բոլոր վերնագրերը, պատահական գրաֆիկները չեն կարող պատճենվել, ընդօրինակվել կամ օգտագործվել, տնօրինվել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ առանց Մեր նախնական գրավոր թույլտվության: Կայքում նշված այլ ապրանքային նշանները, ապրանքատեսակները ևս ունեն իրենց սեփականատերերը:
7. ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
Դուք գիտակցում և համաձայն եք, որ ցանկացած ստեղծագործական գաղափար, առաջարկ, պլան կամ այլ նյութ, կարծիք (այսուհետ միասին՝ «Առաջարկներ»), լինի դա առցանց, էլեկտրոնային փոստով, փոստային նամակով, կամ այլ կերպ, որ Դուք մեզ ուղարկում եք, կարող է ցանկացած պահի, առանց սահմանափակումների, պատճենվել, խմբագրվել, հրապարակվել, թարգմանվել և տարածվել: Մենք պարտավոր չենք գաղտնի պահել Առաջարկները կամ պատասխանել ցանկացած Առաջարկի կամ փոխհատուցում վճարել որևէ Առաջարկի համար:
Մենք կարող ենք, բայց պարտավոր չենք հեռացնել այն մեկնաբանությունները, Առաջարկները, որոնք մեր հայեցողությամբ կլինեն ապօրինի, վիրավորական, սպառնալից կամ այլ կերպ դատապարտելի կամ կխախտեն որևէ կողմի մտավոր սեփականությունը և/կամ սույն Պայմանները: Դուք համաձայն եք, որ Ձեր Առաջարկները չեն խախտի որևէ երրորդ կողմի որևէ իրավունք:
Դուք համաձայն եք, որ Դուք չեք կարող օգտագործել ոչ ճշգրիտ փոստային/էլեկտրոնային հասցե: Դուք պատասխանատու եք ձեր առաջարկած ցանկացած Առաջարկների և դրա հավաստիության համար:
8. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կայքի միջոցով Ձեր անձնական տեղեկություններ տրամադրելը կարգավորվում է մեր Անվտանգության քաղաքականությամբ:
Մենք խորհուրդ ենք տալիս առանց հստակ նպատակի երբևէ չբացահայտել որևէ անձնական տեղեկատվություն Ձեր կամ որևէ մեկի մասին (հեռախոսահամար, տան հասցե, բիզնես հասցե, առաքման հասցե կամ էլ.փոստի հասցեն կամ որևէ այլ մանրամաս, որը թույլ կտա ձեզ անձամբ նույնականացնել):
9. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Դուք հասկանում և ընդունում եք, որ այս Կայքում զետեղված բոլոր տեղեկությունները, տվյալները, տեքստը, երաժշտությունը, ձայնը, լուսանկարները, գծապատկերները, աուդիո, վիդեո, հաղորդագրությունը կամ այլ նյութերը պատկանում են Օղակին: Կայքը կարող է վերարտադրվել կամ թարգմանվել հետազոտության կամ ուսումնասիրության համար, բայց ոչ վաճառքի կամ առևտրային նպատակներով օգտագործման համար: Կայքի որևէ մասի վերարտադրությունը կամ թարգմանությունը կամ որևէ այլ օգտագործումը, քան կրթական նպատակներով պահանջում է հստակ, գրավոր նախնական թույլտվություն: Սույն Կայքում պարունակվող ցանկացած նյութի՝ առանց թույլտվության օգտագործումը կամ հրապարակումը կարող է խախտել հեղինակային իրավունքի ազգային և (կամ) միջազգային օրենքները, գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության օրենքները, հաղորդակցման կանոններն ու սկզբունքները:
Այս Կայքում պարունակվող ցանկացած նյութի չարտոնված օգտագործումը կարող է խախտել հեղինակային իրավունքի ներքին և/կամ միջազգային օրենքները, գաղտնիության և հրապարակայնության օրենքները և հաղորդակցության կանոնակարգերն ու կանոնադրությունները:
Սույն պայմաններով հատուկ չթույլատրված ծառայությունների ցանկացած օգտագործում խստիվ արգելվում է:
Պայմաններով սահմանված այլ սահմանափակումներից բացի, արգելված է օգտագործել Կայքը կամ դրա բովանդակությունը.
1.ցանկացած ապօրինի նպատակով.
2.ոգեշնչել, չարաշահել, վիրավորել, վնաս հասցնել, զրպարտել, ահաբեկել կամ խտրականություն դրսևորել`հիմնվելով սեռի, կրոնի, էթնոսի, ռասայի, տարիքի, ազգային ծագման կամ անկարողության վրա.
3.խախտել ցանկացած միջազգային կամ ազգային օրենք, կանոն, կամ գործարար պրակտիկա.
4.ջնջել ցանկացած հեղինակային վերագրումներ, իրավական ծանուցումներ կամ գույքային նշանակումներ կամ պիտակներ վերբեռնված ցանկացած ֆայլում.
5.ոտնահարել մտավոր սեփականության իրավունքը.
6.ներկայացնել կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն.
7.վերբեռնել կամ փոխանցել վիրուսներ կամ ցանկացած այլ վնասակար կոդ, որը կարող է օգտագործվել ցանկացած եղանակով, որը կազդի Կայքի ֆունկցիոնալության կամ գործունեության վրա.
8.հավաքագրել կամ հետևել այլոց անձնական տեղեկություններին.
9.գովազդել կամ առաջարկել վաճառել որևէ ապրանք կամ ծառայություններ, կամ անցկացնել կամ փոխանցել հարցումներ կամ ներբեռնել որևէ այլ օգտվողի կողմից փակցված որևէ ֆայլ.
10.Կայքից տեղեկատվություն գողանալ կամ ուղարկել կեղծ «spam» նամակներ. կամ
11. խոչընդոտել կամ շրջանցել կայքի կամ որևէ այլ հարակից կայքի կամ ինտերնետի անվտանգության կանոնները:
Պայմաններով սահմանված պահանջների չպահպանման, խախտման հետևանքով Կայքին կամ ցանկացած երրորդ կողմին պատճառած վնասի համար պատասխանատվություն է կրում վնաս պատճառող կողմը կիրառելի օրենսդրության շրջանակներում:
10. ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Այն դեպքում, երբ սույն Պայմանների որևէ դրույթ ճանաչվի որպես անօրինական, անվավեր կամ առոչինչ, այդպիսի դրույթը, այնուամենայնիվ, պետք է գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով կիրառվի, իսկ անհնարինության դեպքում այդպիսի պայմանը Պայմանների վրա որևէ ազդեցություն չունի և Պայմանները շարունակում են գործել առանց վերոնշյալ դրույթի:
Կայքում անգլերեն և հայերեն լեզուներով տեղեկատվությունների հակասության և/կամ տարըմբռնման դեպքում գերակայությունը տրվում է հայերեն տարբերակին:
11. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Պայմանները գործում են, քանի դեռ ուժի մեջ են և Կողմերը այն չեն դադարեցրել:
12. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Պայմանների նկատմամբ կիրառելի է ՀՀ Օրենդրությունը:
Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Պայմանների հետ կապված ցանկացած անհամաձայնության, վեճի դեպքում դրանք լուծվելու են Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում, և սույնով Դուք տալիս եք Ձեր անհետկանչելի և անվերապահ համաձայնությունը, որ վեճերի և անհամաձայնությունների դեպքում վեճը լուծվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:
13. ԿԱՊ
Պայմանների հետ կապված ցանկացած հարցի դեպքում կարող եք կապ հաստատել Մեզ հետ.