Մեր հետվերադարձի քաղաքականությամբ դրամական միջոցը հետ է վերադարձվում, եթե դիմումը ներկայացվել է 1 (մեկ) ամսվա ընթացքում, այսինքն՝ Մենք կարող ենք հետ վերադարձնել Ձեր կողմից նվիրաբերած դրամական միջոցը նվիրատվությունից հետո մեկամսյա ժամկետում: Վերոնշյալ ժամկետից հետո մենք չենք կարող կատարել հետ վերադարձ:
Մեր հետվերադարձի քաղաքականությամբ Մենք կարող ենք հետ վերադարձնել Ապրանքը (ըստ ՀՀ Հարկային օրենսգրքի սահմանման), եթե այն Ձեզ չի հասնում Ապրանքի գնումից հետո 3 ամսվա ընթացքում կամ ապրանքը լրիվ վնասված է: Ընդ որում՝ Ապրանքի ստացման պահին այն վնասված լինելու ապացույցը կրում եք Դուք:
Հետվերադարձի ցանկության դեպքում Դուք պետք է մեզ դիմում ներկայացնեք: Դիմումի ընդունման դեպքում, Մենք դիմումին ընթացք կտանք և Ձեր կողմից վճարում կատարած վճարային քարտին կամ այլ վճարման միջոցին ինքնաշխատ կերպով, երրորդ կողմի (բանկ կամ ֆինանսական կազմակերպություն) սահմանած կարգով՝ որոշակի ժամկետի ընթացքում հետ կվերադարձնենք գումարը կամ կրկին կուղարկենք ապրանքը կամ կփոխարինենք ապրանքը նոր ապրանքով:
Ձեր դիմումին ընթացք տալու համար Մեզ հնարավոր է անհրաժեշտ լինի լրացուցիչ այլ տեղեկատվություն: Հետվերադարձը պահանջում է որոշակի ժամանակ.
Եթե դեռևս չեք ստացել հետվերադարձի գումարը, ապա
-նախ և առաջ ստուգեք Ձեր հաշիվը
-հետո կապ հաստատեք Ձեր բանկի հետ:
Եթե Դուք կատարեք եք սխալ ընտրություն, ապա մենք հնարավորինս սեղմ ժամկետում կփոխարինենք այն՝ մեր սույն քաղաքականությամբ սահմանված կարգով:
Դուք հավաստում եք, որ տեղեկացված եք, որ Ապրանքը կարող է ուղարկվել երրորդ կողմի կողմից և այդ դեպքում կարող է կիրառվել երրորդ կողմի քաղաքականությունը: Սույնով Դուք հավաստում եք, որ գիտակցում եք այն հանգամանքը, որ կախված ապրանքի ուղարկման ուղղությունից, այն կարող է հասնել ուշացմամբ, կարող են կիրառվել սահմանափակումներ և/կամ լրացուցիչ ստուգումներ:
Դուք գիտակցում եք նաև այն հանգամանքը, որ տարբեր արժույթներով վճարումներից, կարող եք կրել արժույթի փոխանակման ռիսկը, այդ թվում՝ գումարի հետ փոխանցման ժամանակ:
Եթե Դուք կունենաք այլ լրացուցիչ հարցեր, ապա մի վարանեք դիմել Մեզ: