Մասնագիտությամբ դեղագետ փորձագետ եմ, արդեն 20 տարի բժշկության մեջ եմ աշխատում, սակայն լինելով արվեստագետի դուստր մանկուց ծանոթ եմ հայկական զարդանախշին, քանդակին,նկարներին, ոսկերչական ոլորտին` սիրտս մոտ է եղել միշտ ու ինքս սիրել եմ կարը, ասեղը։ Մի գեղեցիկ օր ծանոթացա իմ շատ սիրելի տիկին` Վերային, ով Օղակ Հկ – ի հիմնադիրն է։ Սկսեցի հաճախել այդ կազմակերպության կենտրոն և տեսա իրենց մեծ աշխատանքը, թե ինչպես են փորձում հայ կնոջ՝ դուրս բերել իր առօրյա կյանքից ,տալով զարգացնելու հնարավորություն։ Օղակ ՀԿ-ում այլ աշխատանքային խմբակների կողքին, կա նաև ձեռքի աշխատանքի խմբակ, որի աշխատանքներին մասնակցել եմ, որոշ ժամանակ։ <<Սվազ>> ի ասեղնագործությունը սովորել եմ Օղակ ՀԿ – ում, սիրում եմ աննկարագրելի շատ ու ինքս ներկայիս մասնագետ եմ։ <<Սվազ>> ի ասեղնագործությունը պատմամշակույթային արժեք է եւ մեծ հարստություն . ինքս պարտականություն եմ համարում, այս ասեղնագործության տեսակը, պահել եւ փոխանցել մեր երիտասարդ սերունդներին։ <<Սվազ>> -ի ասեղնագործությունը մի անբացատրելի աշխատանք է, որը մշակութային արժեք հանդիսանալու կողքին , նաեւ մեծագույն համբերություն պահանջող եւ դիմադրողականություն ձևավորող աշխատանք է ։